Եթե հայտնի բառապաշարով խոսենք, ապա ծխախոտը պետք է «տակից» վաճառել. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրումը արգելող օրենքը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի համոզմամբ՝ օրենքը նաև ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի խթան կհանդիսանա:

«Հայաստանում ընդհանուր առմամբ 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոկոսը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը՝ 51 տոկոսը, տղամարդիկ են: Յուրաքանչյուր 2-րդ տղամարդը ծխող է: Մեր քաղաքականությունն է՝ հնարավորինս նպաստել ծխախոտի օգտագործման նվազեցմանը և դրա արդյունքում նաև առողջությանը պատճառած վնասների կանխմանը: Հայաստանում, ցավոք սրտի, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի, տղամարդկանց մոտ՝ հիմնականում թոքի քաղցկեղի տարածվածությունը մեզ հուշում է, որ ամեն ինչ պիտի անենք այս առումով պայքարը հետևողական տանելու առումով»,- Կառավարության նիստի ընթացքում նշեց ասաց Ավանեսյանը:

Վարչապետը հարցրեց, թե որ մարմինն է վերահսկելու օրենքի կատարումը:

«Վերահսկողությունն իրականացնում են տեսչական մարմինները: Նախօրոք մեր գործընկերների հետ աշխատել ենք, տեսչական մարմինները նաև որոշակի տեղեկատվական աշխատանք են իրականացրել տնտեսվարողների հետ, պետք է որ վերահսկողության հստակ կատարման արդյունքում ականատես լինենք մաքուր և ճիշտ ցուցափեղկերի»,- նշեց Ավանեսյանը:

«Այսինքն՝ ծխախոտի տուփը մեզ համար հանրային կյանքում վերանում է: Կոմերցիոն տարածքներում ծխախոտի տուփի հետ չպետք է առնչվենք…,- նշեց վարչապետը:- Եթե խորհրդային ժամանակներից հայտնի բառապաշարով խոսենք, ապա ծխախոտը պետք է «տակից» վաճառել»,- արձագանքեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: