Հին մեքենաները հունվարի 1-ից կարող են տալ դիլերներին և վերցնել նորը. Վահան Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
Բոլորը

«Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ավտոմեքենաների թրեյդինի մասին օրենքը»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

« Դա, ըստ էության, թույլ է տալիս, որ մարդիկ իրենց հին մեքենաները տան ավտոդիլերներին և փոխարենը վերցնեն նոր մեքենաներ: Մենք անցած տարի կարգավորումները փոխեցինք այնպես, որպեսզի հարկային տեսանկյունից դա գրավիչ լինի: Օրենքն արդեն ուժի մեջ է՝ բոլոր կարգավորումներով: Ճիշտ է, հիմա նոր մեքենաների մի փոքր դեֆիցիտ կա, բայց կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ավտոդիլերները նոր լավ ծառայություններ կառաջարկեն մարդկանց, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ փոխել, թարմացնել իրենց մեքենաները»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ նախկինում էլ չէր արգելվում, որ մարդն իր հին մեքենան տա, նորը վերցնի. «Ուղղակի հարկեր էին առաջանում, որոնք գործարքի գրավչությունը գցում էին: Մենք օրենսդրական կարգավորմամբ այնպես արեցինք, որ այդ եղանակով նոր մեքենա ձեռք բերելն ավելի գրավիչ լինի քաղաքացիների համար:

Մանրամասները՝ տեսանյութում: