Մոտենում է քովիդի համավարակի հերթական ալիքը. երեկվա համեմատ կորոնավիրուսի դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա նշանակում է, որ «Օմիկրոն» շտամը, որը հայտնի է իր տարածելիության մեծ արագությամբ, արդեն կամաց-կամաց մտնում է գործողության մեջ: Հետևաբար պետք է կրկին վերադառնանք կորոնավիրուսի հետ կապված տագնապային վիճակի»,- ասաց Փաշինյանը: …

