Արմեն Գրիգորյանը մանրամասնում է` Փաշինյանն ինչ առաջարկ է փոխանցել Ալիևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ ներկայացրեց, թե հայկական կողմն ինչ առաջարկությունների փաթեթ է փոխանցել Բաքվին։

Նշենք, որ այդ մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարարը։

«Ես կարծում եմ՝ ՌԴ արտգործնախարար Լավրովը խոսում է միևնույն առաջարկի փաթեթի մասին, այսինքն՝ այն առաջարկությունները, որոնք ներկայացրել ենք Մոսկվային և Բաքվին, կարծում եմ, հենց նույն առաջարկությունները նկատի ունենք»,- ասաց Գրիգորյանը։

«Այդ առաջարկներն ընդհանուր մասով երկար ժամանակ կառավարությունը և օրենսդիր մարմնի մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները ներկայացրել են։ Դա վերաբերում է հայելային տաբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային միութան տարիներին գոյություն ունեցող քարտեզը կամ քարտեզները։ Եվ նաև այնպիսի քայլերի կատարում, որոնք պայմաններ կստեղծեն, որպեսզի կարողանանք դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացն սկսել»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Նա նշեց, որ այդ առաջարկությունները գրավոր են ներկայացվել, բայց արձագանք դեռ չի ստացվել, ակնկալվում է գրավոր արձագանք։

Գրիգորյանի խոսքով՝ ՝ հայկական կողմի առաջարկության հիմքով առաջ գնալու դեպքում հաշվի են առնվելու ԽՍՀՄ տարիների գոյություն ունեցող քարտեզը։ «Այսինքն՝ ոչ թե այս պահին դե ֆակտո գոյություն ունեցող զորքերի տեղակայումով ենք հետքաշման գործընթաց սկսում, այլ հիմքում դրվում է ԽՍՀՄ տարիներին գոյություն ունեցող քարտեզը։ Եվ այդ քարտեզով զորքերը հայելային տարբերակով հետ են քաշվում»,- հավելեց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ զորքերը պետք է մնային այնտեղ, որտեղ կանգնած էին, Արմեն Գրիգորյանը նշեց.«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ կերպ չի առնչվում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Եվ կարգավորումները հենց Լեռնային Ղարաբաղի մասով են։ Սահմանազատման և սահմանագծման մեր առաջարկություններն ընդհանուր առմամբ, հաշվի առնելով ստեղծված դե ֆակտո վիճակը, դրանց լուծումներին են ուղղված։ Այսինքն՝ այս իրավիճակի լուծումներին են միտված։ Ադրբեջանը, իհարկե, նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները չի կատարում, մենք այս հարցը բարձրացնում ենք մեր միջազգային գործընկերների հետ քննարկումներում։ Եվ ակնկալում ենք, որ Ադրբեջանն ամբողջովին կկատարի նույեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները»։

Մանրամասները՝ տեսանյութում: