Մրցաշար`առանց ուժեղագույն մարզիկների. ով և ինչու է այդպես որոշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.01.2026 | 23:28
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում
13.01.2026 | 23:13
PKK-ն հայտարարել է, որ Հալեպի բախումները նպատակ ունեն խափանել Թուրքիայի հետ խաղաղության բանակցությունները
13.01.2026 | 22:58
Ռուբիոն կարևորել է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը
13.01.2026 | 22:51
Միրզոյան–Ռուբիո հանդիպում․ քննարկվել է ՀՀ–ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումը
13.01.2026 | 22:27
Ավարտվել է Միրզոյան-Ռուբիո հանդիպումը
13.01.2026 | 22:07
Դատարանը կորոշի՝ արդյո՞ք Լը Պենը կարող է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին
13.01.2026 | 21:53
Պապիկյանը հետևել է սպայական կազմերի ատեստավորման գործընթացին
13.01.2026 | 21:39
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.01.2026 | 21:24
Ալիևը վերակառուցումից հետո ռազմարդյունաբերական գործարան է բացել
13.01.2026 | 21:10
ԱՄՆ, թե Իրան, ՀՀ-ն պետք է ընտրի․ առևտուր՝ Թրամփի կանոններով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 21:00
Լուրջ է Սոլովյովի սպառնալիքը՝ ռազմական ուժ կիրառել ՀՀ դեմ․ ՌԴ-ն ցավոտ է տանում Թրամփի ուղին՝ ԱՄՆ-ի հետ․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 20:44
Կանխարգելվել է մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք. ՆԳՆ կիբեռոստիկանություն
13.01.2026 | 20:30
ՆԱՏՕ-ականին նման, Հայաստանին հարմար․ ԶՈՒ նոր համազգեստը դեռ վերջնական չի հաստատվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 20:12
Հարավային Կորեայի նախկին նախագահի համար դատախազությունը մահապատիժ է պահանջել
13.01.2026 | 20:00
Քոչարյանը, Կարապետյանը, Սարգսյանը չեն դատապարտի Սոլովյովին․ իրենք ՀՀ-ն ՌԴ-ի կազմում են ուզում տեսնել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում վաղը կմեկնարկի Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը։ Այս մրցաշարը, թերևս, ավելի քիչ ուշադրություն գրավեր, եթե չլիներ մի խումբ ըմբիշների, այդ թվում՝ Մալխաս Ամոյանի, Վազգեն Թևանյանի, Արսեն Հարությունյանի դժգոհությունը։ Մարզական վաշտում ծառայող այս ըմբիշների համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ չեն ընդգրկվել Հայաստանի հավաքականի կազմում և այդ մասին իմացել են վերջին պահին, այն դեպքում, երբ հետևողականորեն պատրաստվել են մրցաշարին։

«Մեր թիմը մեծ ջանքեր է ներդրել՝ հասնելու լավագույն մարզավիճակին: Մենք խստորեն հետևել ենք դիետային, հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական բարդություններ՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով: Սակայն օրեր առաջ մեզ տեղեկացրին, որ չենք կարող մասնակցել առաջնությանը մեր ուժեղագույն կազմով: Ավելի ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին՝ այն մարզիկներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու ենք նման որոշման առջև կանգնել»,- գրել է Արսեն Հարությունյանը։

Հայաստանի հավաքականի կազմը որոշել է ոչ թե Ըմբշամարտի ֆեդերացիան, այլ Պաշտպանության նախարարության մասնագետներն ու պատասխանատուները: ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանի խոսքով՝ ընտրել են լավագույններին՝ հաշվի առնելով պայմաններն ու մարզական պահանջները։

«Հայաստանի թիմի կազմի ընտրության հարցում, որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել ենք Ռազմական սպորտի ֆեդերացիայի կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ: Այլ մարզիկների մասնակցության պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ: Այն մարզիկները, որոնք մասնակցելու են, մարզական վաշտի ժամկետային զինծառայողներ են: Ես ակնկալում եմ բոլորի աջակցությունը բոլոր զինվորներին, որպեսզի նրանք կարողանան է՛լ ավելի լավ մասնակցել»,- ընդգծեց պաշտոնյան։

Ի՞նչ շահարկումների մասին է խոսքը․ պաշտոնյան այդպես էլ փակագծեր չբացեց։ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության մինչև 23 տարեկանների չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ չգիտեն, թե ինչու չեն ընդգրկվել հավաքականում։

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրությունը սահմանափակումներ ունի զինծառայողների համար և, Արման Դավթյանի խոսքով, եթե նրանք այս առաջնությանը չեն մասնակցում, չի նշանակում, որ չեն կարող մասնակցել հաջորդ առաջնությանը, երբ տվյալները համապատասխանեն կանոնադրությանը։ Հնարավո՞ր է, որ սա քաղաքական որոշման հետևանք է․ Հարությունյանի պնդմամբ՝ այդ մասին չեն էլ մտածել։

Առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել 24 երկրի 400 ըմբիշ: Մասնակցում է նաև Թուրքիայի հավաքականը: Ադրբեջանը հրավեր ստացել է, բայց մասնակցության հայտ չի ներկայացրել։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ուժեղագույն մարզիկներին Հայաստանի հավաքականի կազմում չընդգրկելուն՝ գրել է, որ շրջանառվող վարկածների համաձայն՝ այս ամենը նպատակ ունի առավելություն տալ թուրք մարզիկներին, որպեսզի նրանք մրցաշարի ընթացքում իրենց երկրի դրոշը բարձրացնելու հնարավորություն ստանան։

Ինչո՞ւ է Հայաստանը Թուրքիայի ուժեղագույն ըմբիշների մասնակցության պարագայում մրցագորգ դուրս բերում համեմատաբար թույլ ըմբիշների՝ ԶՈՒ ԳՇ պաշտոնյան խուսափեց պատասխանից՝ կրկնելով նույն միտքը։

Բանակային սպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռոլիմ Նիլտոնը հավելեց՝ մարզիկների ընտրությունը միայն նրանց մարզավիճակից կախված չէ, իսկ կազմը փոխել արդեն հնարավոր չէ, քանի որ ժամկետները լրացել են։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս պնդում է՝ ամեն ինչ կանոնակարգի կետերին համապատասխան է տեղի ունեցել։

Հայաստանից Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը կմասնակցեն Տիգրան Մինասյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Աշոտ Խաչատրյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը կգլխավորի Արմեն Բաբալարյանը։

Ազատ ոճային ըմբիշների գլխավոր մարզիչը Ավետիք Վարդանյանն է, թիմում ընդգրկված են Արման Հարությունյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Արտավազդ Հարությունյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) և Հենրիկ Հայկյանը (120 կգ):

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան