Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար

Լուրեր

07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ջավանշիր Փաշազադեն Բաքվում ընթացող ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի ընթացքում ադրբեջանցիների կողմից անցկացված անհատական ակցիաների համար մեղադրել է Ֆրանսիային։ Նա ասել է, թե «Ադրբեջանում COP29-ի անցկացումը ևս մեկ անգամ հաստատել է երկրում խաղաղության, ժողովրդավարության և շրջակա միջավայրի պաշտպանության կարևորությունը, և չնայած արտաքին գործոններին՝ COP29-ը շատ հաջող է»։

«Այն երկրները, որոնք ուշադրություն չեն դարձնում Ադրբեջանին, չեն կարողանում նման հեղինակավոր միջոցառումներ անցկացնել, ցանկանում են ճնշում գործադրել մեր երկրի վրա նույնիսկ մինչև COP29-ը: Նրանք զբաղվում են մանր քաղաքականությամբ, ինչպես Ֆրանսիան, փորձում են իրականացնել երկիրն ապակայունացնելու թույլ ծրագրեր: Դրա վառ օրինակն այն է, որ ինչ-որ մեկն ակցիա է անում COP29-ի շրջանակում»,- հայտարարել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվում COP29-ի շրջանակում Իսմայիլ Ջաֆարսոյը, որը տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից էր, անհատական բողոքի ակցիա էր անցկացրել՝ հայտարարելով, որ ոտնահարվում են ավելի քան 500 աշխատողների իրավունքները, որոնց աշխատավարձը չի վճարվում։ Նրան ոււժով դուրս էին տարել սրահից ու ձերբակալել։

Օրերս էլ Կենդանիների իրավունքների պաշտպան Քյամրան Մամեդլին էր ձերբակալվել կլիմայական կոնֆերանսի տարածքում բողոքի ցույց անցկացնելու համար։ Նա բողոքել էր թափառող շների վրա կրակելու դեմ։

Էմմա Չոբանյան