Չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի. Ալիևի ներկայացուցիչ

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հունգարական Magyar Nemzet պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը նախագիծ է, որը Բաքուն համարում է շահավետ բոլոր կողմերի համար։

«Մեզ համար կարևոր է, քանի որ այն կապ կապահովի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Իսկ Հայաստանն իր հերթին հնարավորություն կունենա վերջ դնել տարածաշրջանում մեկուսացմանը։ Երևանը կկարողանա միանալ տնտեսական համագործակցությանն ավելի լայն տարածաշրջանում: «Զանգեզուրի միջանցքը» նաև այլընտրանքային երթուղի է Միջին միջանցքին, որը կապում է Ասիան Եվրոպայի հետ, ուստի այն կարևոր է նաև տարածաշրջանի այլ երկրների համար։ Թուրքիան աջակցում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, իսկ Ռուսաստանը հայտնել է իր հետաքրքրությունը։ Ես վստահ եմ, որ միջանցքի բացումը բխում է նաև Իրանի շահերից, ուստի չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի։ Դա թույլ կտա ընդլայնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը վստահության ամրապնդման կարևոր գործոն կլիներ»,- ասել է Ամիրբեկովը։

Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար պետք է նախ ավարտել աշխատանքը դրա տեքստի վրա:

«Մենք դրական ենք գնահատում տեքստում մնացած որոշ բաց հարցերի շուրջ համաձայնության հասնելու հեռանկարները։ Խաղաղ գործընթացի հաջող ավարտի հիմնական խոչընդոտը Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ։ Խաղաղության կայունության և անշրջելիության համար Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր հիմնարար օրենքում, որպեսզի մեկընդմիշտ վերացնի իր պահանջներն Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ։ Այսօր իսկապես շատ լավ հնարավորություններ կան համաձայնության գալու, բայց գնդակը հայկական կողմում է, որը պետք է ճիշտ որոշում կայացնի»,- հայտարարել է Ամիրբեկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի