Մոտենում է քովիդի համավարակի հերթական ալիքը․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:19
Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցեր
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
Բոլորը

Մոտենում է քովիդի համավարակի հերթական ալիքը. երեկվա համեմատ կորոնավիրուսի դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ «Օմիկրոն» շտամը, որը հայտնի է իր տարածելիության մեծ արագությամբ, արդեն կամաց-կամաց մտնում է գործողության մեջ: Հետևաբար պետք է կրկին վերադառնանք կորոնավիրուսի հետ կապված տագնապային վիճակի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադառնալով քննադատություններին, որոնք վերաբերում են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներին, նշեց, որ դրանք որևէ հիմք չունեն:

«Աշխարհում առաջիններից ենք, որ հրաժարվել ենք լոքդաունի քաղաքականությունից: Այս դահլիճում ահավոր ծանր քննարկումներ ենք ունեցել այդ թեմայով: Մեր քաղաքականությունն ուղղված է նրան, որ ստիպված չլինենք վերադառնալ լոքդաունների, որ բիզնեսները նորից 1 ամսով փակվեն ու այլևս վերականգնվելու հույս չունենան: Սահմանափակումները, որ մտել են ուժի մեջ, մեր տեսչական մարմիններն ամենայն խստությամբ պետք է հետևեն դրանց իրականացմանը: Խոսքը հանրային սննդի և ժամանցի վայրերում միայն պատվաստված կամ բացասական թեստ ունեցող քաղաքացիների մուտքի թույլտվության մասին է: Պատասխանատուն տնտեսվարողն է: Սա արվում է  հենց տնտեսվարողների շահերից»,- նշեց նա: