«Մենք «լոքդաունների» չենք գնալու»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք պետք է դիմակների պարտադիր կրումը պահենք և պետք է պատվաստումներն անենք մեծ ծավալներով»,- ասաց վարչապետը` հավելելով, որ համավարակի դեմ պայքարի միակ միջոցը պատվաստումն է։ «Մեր հզորությունները թույլ են տալիս օրական 20-25 հազար պատվաստում իրականացնել։ Բայց օրեր են լինում, երբ շատ ավելի քիչ …

