Ալեն Սիմոնյանն ԱՄՆ-ում հանդիպել է միջազգային կառույցների ղեկավարների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 18-ին հանդիպումներ է ունեցել միջազգային կառույցների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայաստանյան ժողովրդավարության առանձնահատկություններին, համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ու հետընտրական գործընթացներին առնչվող հարցեր. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) նախագահ Դեյմըն Ուիլսընի հետ հանդիպմանը զրույց է ծավալվել 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում նախատեսվող առաջնահերթ օրենսդրական բարեփոխումների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան՝ Դեյմըն Ուիլսընը ներկայացրել է Հայաստանի եւ հատկապես ԱԺ-ի հետ նախատեսվող համագործակցության ծրագրային հիմնական ուղղությունները: Այս համատեքստում քննարկվել են ԱԺ-միջազգային կառույցներ-քաղաքացիական հասարակություն համագործակցության ձեւաչափին առնչվող հարցեր: Ամերիկացի գործընկերները կարեւորել են Հայաստանում ազատ մամուլին եւ ժողովրդավարության արժեքներին միտված նախաձեռնությունները՝ նշելով, որ շարունակելու են ծրագրային, մեթոդական եւ այլ աջակցություն ցուցաբերել:

Միջազգային հեղինակավոր մեկ այլ՝ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) նախագահ Դերեկ Միթչելի հետ հանդիպման զրույցի հիմնական թեման խորհրդարանում կանանց եւ երիտասարդ քաղաքական գործիչների ընդգրկվածությանն է առնչվել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարեւորել է NDI-ի խորհրդարանական ծրագրի շրջանակներում քաղաքացիների հետ պատգամավորների կապերի հաստատման եւ քաղաքացիների ներգրավվածության բարձրացման ուղղությամբ NDI-ի խորհրդարանական ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքը: Նրա խոսքով՝ խորհրդարան-ընտրող կապն այդ ծրագրի արդյունքում համակարգվում է: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ NDI-ի կողմից ՀՀ ԱԺ խմբակցություններին, պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին եւ ԱԺ աշխատակիցներին օրենսդրական հետազոտությունների, քաղաքացիների ներգրավվածության եւ հաղորդակցության աջակցության հարցերում շարունակական օժանդակությանը:

Միջազգային ժողովրդավարական երկու կառույցների հետ քննարկվել են նաեւ համավարակի եւ հետպատերազմյան իրադրության պարագայում հետագա համագործակցության ոլորտային եւ ծրագրային առանձնահատկությունները:

Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակութունը «Հյումն Րայթս Ուոչ» (Human Rights Watch) կազմակերպության Վաշինգտոնի տնօրեն Սարահ Հոլեվինսկիի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: