Ռաիսին Պուտինի հետ հանդիպմանն ընդգծել է Կովկասում սահմանների անձեռնմխելիության կարևորությունը

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները գտնվում են ռազմավարական հարաբերությունների մակարդակում։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Մոսկվա կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, գրում է Tasnim news agency-ն։

Ռաիսին նաև ընդգծել է Կովկասում սահմանների անձեռնմխելիության և տարածաշրջանի ազգային ու աշխարհաքաղաքական ինքնիշխանության կարևորությունը։

Անդրադառնալով տարածաշրջանում և աշխարհում Իրանի ու Ռուսաստանի ազդեցիկ դերին՝ Իրանի նախագահն ասել է.
«Մենք սահմանափակումներ չունենք Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում, իսկ Թեհրանի և Մոսկվայի կապերը գտնվում են ռազմավարական հարաբերությունների մակարդակում և դեռ կբարելավվեն»։

Ռաիսին նաև համատեղ գործակցության հիմք է համարել երկու երկրների ընդհանուր ըմբռնումը տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ։ Բացի այդ, նա Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է անվանել հարևանների և դաշնակից երկրների հետ առավելագույն փոխգործակցությունը։

«Իրանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության ամրապնդումը կխթանի երկու երկրների տնտեսությունները և կբարձրացնի տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությունը»,- հավելել է նա։

Էբրահիմ Ռաիսին նաև շեշտել է, որ Իրանի համագործակցությունը անկախ կառավարությունների հետ ընդլայնվում է՝ անկախ միջազգային զարգացումներից՝ հավելելով, որ ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը համատեղ համագործակցության հիմնասյուներից են։

«Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հաջող փորձը կարող է կիրառվել նաև Կովկասում և Աֆղանստանում»,- հայտարարել է նա։

Ընդգծելով Կովկասում սահմանների անձեռնմխելիությունը և տարածաշրջանի ազգային ու աշխարհաքաղաքական ինքնիշխանությունը՝ Ռաիսին ընդգծել է տարածաշրջանի տնտեսական զարգացման համար համագործակցության անհրաժեշտությունը․ «Ցանկացած քողի ներքո ՆԱՏՕ-ի ազդեցությունը Կովկասում և Կենտրոնական Ասիայում սպառնում է անկախ երկրների ընդհանուր շահերին»։

Տաթև Ֆռանգյան