«Ավրորան» հայտարարում է Արցախի աջակցության ծրագրերի 5-րդ փուլը

Լուրեր

15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
Բոլորը

Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է Արցախում աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են 2020 թ. պատերազմի հետեւանքով առաջացած մարդասիրական ճգնաժամի հաղթահարմանը: 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեն ընտրել է 13 նախագիծ, որոնք կստանան ֆինանսական աջակցություն «Ավրորա» մրցանակի դրամական ֆոնդից եւ որը կկրկնապատկվի «Ավրորայի» համահիմնադիրների կողմից՝ հոգալու տեղի բնակչության կարիքները: «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» նախագիծն այս փուլում 500.000 ԱՄՆ դոլար կտրամադրի արցախցիներին  ուղղված ծրագրերին. տեղեկացնում են «Ավրորա» հիմնադրամից:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակը շնորհվեց մարդու իրավունքների պաշտպան Ջուլիեն Լուսենգեին, որը տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներին: Մրցանակի շնորհման արարողությունն անցկացվեց 2021 թ. հոկտեմբերի 9-ին Իտալիայի Վենետիկ քաղաքի Սուրբ Ղազար կղզում: Դափնեկրի տրամադրած միջոցների եւ համահիմնադիրների ներդրման շնորհիվ «Ավրորան» հնարավորություն կունենա Արցախում աջակցելու տասներեք նախագծի, որոնք ուղղված են առողջապահությանը (6 նախագիծ), կրթությանը, մշակույթին եւ սպորտին (3 նախագիծ), սոցիալական զարգացմանը (2 նախագիծ), մարդասիրական օգնությանը (1 նախագիծ) եւ վերականգնմանը (1 նախագիծ).

  1. Օրթոպեդիկ վիրահատություններ Արցախում («Հայաստանի ճամփորդող բժիշկներ» ՀԿ)
  2. Արցախում միակ օրթոպեդիկ կենտրոնի զարգացում («Օրթոլաբ» ՍՊԸ)
  3. «Ձեռք ձեռքի» ստոմատոլոգիական կենտրոն («Ձեռք ձեռքի» ստոմատոլոգիական բարեգործական կազմակերպություն)
  4. «Հանգանակ» տարեցների կլինիկա. Աջակցություն՝ Ստեփանակերտում ծրագրի ընդլայնմանը եւ շտապ բնակարանների տրամադրմանը (Հայ կանանց բարեկեցության ընկերակցություն (AWWA))
  5. Նոր դպրոց տեղահանված երեխաների համար Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում («Ապրելու Արցախ» հիմնադրամ)
  6. Արցախի գյուղական համայնքների զարգացման ծրագիր («Վերածնված հայրենիք» ՀԿ)
  7. «Թափոններից՝ ջերմություն». Հայաստանի սահմանամերձ համայնքներում էկոլոգիապես մաքուր այլընտրանքային վառելիքի արտադրության սոցիալական ձեռնարկություն (Մերձավոր Արեւելքի հիմնադրամ)
  8. Մաճկալաշենի դպրոցի վերանորոգում եւ ընդլայնում («Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամ)
  9. Աջակցություն՝ սահմանամերձ բնակչության շրջանում կրծքագեղձի, վահանաձեւ գեղձի եւ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման նպատակով առողջապահական ծառայությունների մատուցմանը (Հայ-ամերիկյան առողջության կենտրոն)
  10. «Քայլ տուր, հնարավորություն տուր». աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական աշխատանքների մոնիտորինգի համար ստենդային մահճակալի եւ 10 «Քայլաբեր» թվային սարքի ձեռքբերմանը («ՔայլԹեք» ՍՊԸ)
  11. Թվային Արցախ. աջակցություն՝ Արցախի գյուղական համայնքների երիտասարդների զորացմանը («Ես» կրթական հիմնադրամ)
  12. Գիտելիքահենք գյուղատնտեսությունն ինտենսիվ գյուղատնտեսության ապագան է. դասընթաց ջերմոցային մշակաբույսերի աճեցման վերաբերյալ («Կրթություն հանուն ապագայի» ՀԿ)
  13. Բժիշկներ Արցախի համար. աջակցություն բժիշկների աշխատանքային գործուղումների կազմակերպմանը ՝ Արցախում բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով («Հայ օգնության ֆոնդ»):

 

«Որտեղ կա պատերազմ, որտեղ կա հակամարտություն, այնտեղ միշտ կա մարդկային տառապանք: Բայց հայ ժողովուրդն ապացուցել է, որ նույնիսկ տառապանքի մեջ դու կարող ես գտնել ներշնչանք` օգնելու մարդկանց, որոնք անցնում են նման դժվարությունների միջով: Ես շատ շնորհակալ եմ 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի կոչմանն արժանանալու համար եւ ոգեւորված, որ ունեմ հնարավորություն՝ օգնելու պատերազմից տուժած արցախցիներին»,- ասաց Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման կազմակերպության (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեն:

2021 թ. դեկտեմբերի 12-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Երեւանում կազմակերպեցին Սուրբծննդյան տոնավաճառ: Միջոցառման ողջ հասույթը՝ մոտ 25.000 ԱՄՆ դոլար, նվիրաբերվում է Հայաստանում ապրող տեղահանված մարդկանց աջակցությանը։ «Ավրորան» այս միջոցները կուղղի նրանց սննդի ապահովմանը. ձմռանը սննդամթերք (կարտոֆիլ, կաղամբ, պանիր եւ այլն) կտրամադրվի սոցիալապես խոցելի ընտանիքներին: Բացի այդ, կարտոֆիլի մշակմամբ հետաքրքրված մարդկանց կտրամադրվի Գավառի բարձր որակի կարտոֆիլի սերմացու: Ակնկալվում է, որ այս նախագծից կօգտվի ավելի քան 3.200 մարդ: Այն կիրականացնի «Աժդահակ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը:

Արցախի օգնության ծրագրի մեկնարկից ի վեր՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն արդեն 1.740.000 ԱՄՆ դոլար (900 մլն ՀՀ դրամ) է տրամադրել՝ աջակցելով Արցախում իրականացվող տեղական եւ միջազգային գործընկերների 80 նախագծի, տարածաշրջանում օգնելով 131.000 մարդու: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բոլոր ծրագրերից օգտվել է ավելի քան 2.600.000 մարդ ամբողջ աշխարհում:  Իրավիճակը բարեփոխելու եւ «Ավրորայի»՝ մարդասիրության շղթային միանալու համար կարող եք նվիրաբերել այստեղ: