Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը կշարունակի քննել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և մյուսների գործը։ Շահվերդյանը որոշում է կայացրել մերժել պաշտպանների կողմից ներկայացված՝ ինքնաբացարկի միջնորդությունը։ Պաշտպանական կողմը միջնորդության հիմքում ընդգծել էր այն հանգամանքը, որ մակագրումը կատարվել է ձեռքով, …

