Դավիթաշենում ապրող թուրքը պետք է վախենա ինձնից. Բաբկեն Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք 30 տարի Թուրքիայի հետ առևտուր ենք արել: Եթե հասարակությունը մտավախություններ ունի և չի ցանկանում, որ թուրքական ապրանքները հայկական ապրանքների շուկան գրավեն, ապա պետք է հակաքայլ անի՝ բոյկոտի և թուրքական ապրանք չպետք է գնի»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով  ապաշրջափակման, սահմանների բացման հետ կապված մտահոգությունների վերաբերյալ դիտարկումներին:

«Մաքսային քաղաքականության հարցում մենք անկախ չենք, ԵԱՏՄ անդամ ենք, չենք կարող ինքնուրույն մաքսատուրքեր կիրառել կամ քվոտաներ սահմանել և պաշտպանել մեր ներքին շուկան, պետք է ոչ թե դրսից եկող տնտեսվարողների մուտքը փակել, այլ տեղական արտադրողների համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել: Եվ դա արվում է՝ գոյություն ունեն տարբեր ծրագրեր, լիզինգի տոկոսն է սուբսիդավորվում, ՓՄՁ-ներին արտոնյալ վարկեր են տրամադրվում, ցուցահանդեսների կազմակերպմանն աջակցություն է տրամադրվում:

Երբ որ թուրքական կապիտալը գոնե քիթը ցույց կտա ՀՀ սահմաների մոտ, այդ ժամանակ կմտածենք, թե եղած միջոցառումներին ինչ ավելացնենք»,- նշեց Թունյանը՝ հավելելով՝ սատանան այդքան սարսափելի չէ, որքան թվում է:

«Դուք թուրքից վախենո՞ւմ եք: Եթե հանկարծ հայտնաբերեք, որ ձեր միջավայրում, որտեղ դուք ապրում եք, օրինակ՝ Դավիթաշենում մի քանիսը տները վաճառել են թուրքին, ինչ կանեք»,-այս հարցին ի պատասխան Թունյանը նշեց. «Ավելի ճիշտ կլինի այդ հարցը թուրքին տաք, թե ինչպես է ստացվել, որ Հայաստանում է ապրում ու չի վախենում»:

Հարցին՝ Ձեզնից թուրքը պիտի վախենա՞, Թունյանը պատասխանեց. «Այո՛, Դավիթաշենում ապրող թուրքը ինձնից  պետք է վախենա: Ես ինչո՞ւ պետք է իրենից վախենամ»:

Մանրամասները՝ տեսանյութում: