Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ, հայտնում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ինքնիշխանության տարիներին Բելառուսն ու Հայաստանը կարողացել են ոչ միայն պահպանել, այլ նաև ամրապնդել բազմակողմանի ու փոխշահավետ երկկողմ հարաբերությունները։ «Համոզված եմ, որ բարեկամական պատմական հարաբերությունները, վստահության վրա հիմնված …

