Իրանը դադարեցրել է Թուրքիա գազի մատակարարումները․ ՋԷԿ-երին կարգադրվել է կրճատել վառելիքի սպառումը

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Իրանը մինչև 10 օրով դադարեցրել է բնական գազի մատակարարումը Թուրքիա՝ «տեխնիկական անսարքության» պատճառով, ինչի հետևանքով թուրքական իշխանությունները կարգադրել են տեղական ջերմաէլեկտրակայաններին՝ 40 տոկոսով կրճատել վառելիքի սպառումը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով գազի ոլորտում երկրի ներկայացուցիչներին։

Գործակալության աղբյուրները հայտնել են, որ թուրքական բնական գազի մատակարարներին խնդրել են մինչև 60 տոկոսով կրճատել մատակարարումները խոշոր սպառողների համար՝ բացառությամբ ջեռուցման համար օգտագործվողների, ինչպես նաև հավելել, որ դպրոցներին ու հիվանդանոցներին գազ կմատակարարեն սովորական ռեժիմով։

Իրանը Թուրքիային ծանուցել է գազի մատակարարումը 10 օրով դադարեցնելու մասին, սակայն երկնագույն վառելիքի մատակարարումներն ավելի վաղ վերսկսելու շուրջ բանակցությունները շարունակվում են, ասել են աղբյուրները:

Թուրքիան գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, Ադրբեջանից և Իրանից գազի ներկրումից։ Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ միայն Իրանը 2021 թվականի առաջին տասը ամիսներին ապահովել է Թուրքիայի բնական գազի կարիքների 16 տոկոսը։

Թուրքիայում էներգակիրների գները կտրուկ աճել են համաշխարհային գների աճի և անցյալ տարի դոլարի նկատմամբ ազգային արժույթի 44 տոկոս արժեզրկման պատճառով։

Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին պայթյուն էր տեղի ունեցել Իրաքից դեպի Թուրքիա գնացող Քիրքուք-Ջեյհան նավթամուղի վրա, որից հետո դադարեցվել էր նավթի մատակարարումը։

Տաթև Ֆռանգյան