Կասկածում եմ, որ ՔՊ-ի ներկայացրած ՀՌՀ անդամի թեկնածու Արթուր Մանուկյանը քաղաքական չեզոքություն կպահի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կարո՞ղ են արդյոք «Քաղաքացիական պայմանագրի» կողմից  առաջադրված ՀՌՀ անդամի թեկնածուները զսպել իրենց և քաղաքական չեզոքություն ցուցաբերել, ինչպես որ օրենքն է պահանջում, խիստ կասկածում եմ՝ հաշվի առնելով նրանց հետագիծը»,- ԱԺ ամբիոնից իր այս մտահոգության մասին բարձրաձայնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

Նա նշեց, որ թեկնածուներից Արթուր Մանուկյանը եղել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, և 2021թ. իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ հանդիսանում է ՔՊ-ի հիմնադիր անդամ և հավելել, որ երբեք քաղաքականությունից դուրս չի եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ ակտիվ քաղաքականության մեջ չի եղել:

«Ինձ մոտ լեգիտիմ հարց է առաջանում՝ ՔՊ այս թեկնածուն կարո՞ղ է զսպել իրեն և քաղաքական չեզոքությունցուցաբերել: Խիստ կասկածում եմ»,- ասաց պատգամավորը:

Մանուկյանը կասկած հայտնեց նաև ՔՊ մյուս թեկնածուի՝ Հակոբ Մովսեսի քաղաքական  չեզոքության առնչությամբ՝  մեջբերելով 2018թ. նրա հայտարարությունից մի հատված. «Ջատագովն եմ նոր իշխանությունների, պետք է նրանց կողքին լինել, ամեն կերպ աջակցել, նպաստել, նույնիսկ թերությունների նկատմամբ բարյացակամ լինել»:

Մնուկյանը հավելեց, որ 2019-ին Հակոբ Մովսեսը հայտարարել է. «Այսօր շատ են բողոքում, որ անձի պաշտամունք է ձևավորվում, ես դրա համար շատ ուրախ եմ, կարծում եմ, որ ժողովուրդը վերջապես գտել է մի լիդեր, մի առաջնորդ, որին սիրում է, դա վա՞տ բան է, որ անձի պաշտամունք է առաջանում»:

«Փաստորեն դուք գովաբանում եք անձի պաշտամունքը,- դիմելով թեկանծուին, նշեց պատգամավորը , պարո՛ն Հակոբ Մովսես, դուք պաշտո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին»:

Մանրամասները՝ տեսանյութում: