Ինչպե՞ս եք հանդուրժելու ատելության խոսքը համապետական հեռարձակում ունեցող ալիքում. Լիլիթ Գալստյանը՝ Հակոբ Մովսեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

ԱԺ լիագումար նիստում քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածուի՝ գրականագետ, թարգմանիչ ու բանաստեղծ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի Հակոբյանի (Հակոբ Մովսես) թեկնածությունը:

«Ինչպե՞ս եք հանդուրժելու ատելության խոսքը համապետական հեռարձակում ունեցող ալիքում»,- Հակոբ Մովսեսին այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Ատելության խոսքի քարոզչությունը միանշանակ դատապարտելի է, ով ուզում է անի: Եթե Հանրային հեռուստատեսությունն է անում, դատապարտելի է, եթե անում են նորելուկ հեռուստատեսային ալիքները, նույնպես դատապարտելի է, և ոչ միայն դատապարտելի է, այլ նաև արգահատելի է: Այդպիսի պրոպագանդա անողները թող շատ լավ իմանան, որ առաջին հերթին իրենք պրոպագանդա են անում իրենց դեմ և իրենց են վարկաբեկում»,- նշեց Հակոբ Մովսեսը՝ հավելելով, որ մեդիախուլիգանությամբ զբաղվելն անընդունելի է, և հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում պետք է դրան անդրադառնա:

Մանրամասները՝ տեսանյութում: