Զախարովան անդրադարձել է Իլհամ Ալիևի՝ Ուկրաինա կատարած այցին

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ուկրաինա կատարած այցին։ Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունների հաստատումը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է։

«Կարևոր է, որ այդ շփումներն ուղղված չլինեն երրորդ երկրների դեմ։ Մենք ևս ելնում ենք այդ սկզբունքային դիրքորոշումից այլ երկրների հետ սեփական շփումների հաստատման գործում և նման մոտեցում ենք ակնկալում մեր գործընկերներից։ Ադրբեջանի նախագահի Կիև այցի թեման մանրամասն քննարկվել է ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույցի ընթացքում, որը կայացել է հունվարի 18-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 14-ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Կիև, որտեղ հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այցի շրջանակում երկու երկրների միջև մի շարք փաստաթղթեր էին ստորագրել, այդ թվում՝ պետությունների ղեկավարների համատեղ հռչակագիրը։

Էմմա Չոբանյան