2021թ. նոյեմբերի 30-ի դրությամբ՝ ունենք 196 849 հաշմանդամություն ունեցող քաղաքացի, որոնցից 9 191-ը երեխաներ են: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը: «Ներկայիս օրենսդրությամբ գոյություն ունեն հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ խմբեր: Առաջին խմբի հաշմանադմություն ունեցող անձանց թիվը կազմում է 9 639, երկրորդ խմբինը՝ 67 666, երրորդ խմբինը՝ 110 …

