Որոշներին թվում է՝ Հիսուս Քրիստոսի անունն օգտագործելու սեփականության վկայական ունեն, ուրիշ ոչ ոք չխոսի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

18.08.2026 | 19:00
Առաջին հայաստանցի կինը, որը նվաճել է 7134 մ բարձրությամբ Լենինի գագաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 18:45
Գյումրիի «Մայր Հայաստան»-ի տառերը պոկած տղամարդը հարկադիր բուժման կարիք ունի․ ՔԿ
18.08.2026 | 18:33
Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը
18.08.2026 | 18:23
Ռուբինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային զարգացումները
18.08.2026 | 18:19
Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչն ուշագնաց է եղել այժմյան և նախկին կանանց միջև կռվի ժամանակ
18.08.2026 | 18:10
2 զոհ և 1 վիրավոր ավտոկռունկի ընկնելու հետևանքով // Ուկրաինայի 16 բնակավայրից երեխաների են տարհանում․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 18:06
Թրոլինգ է ձեր կողմից այս հանձնաժողովի ընտրությունը․ Վահագն Ալեքսանյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:59
Ռուսաստանի մանկապարտեզներում և դպրոցներում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացվել․ Մերձմոսկվայում 4 ուսուցիչ է վիրավորվել
18.08.2026 | 17:57
Եթե Էրդողանը ասեց՝ անոթի չի կարելի «Էսպրեսո» խմել, պետք ա վերանայե՞նք մեր սովորույթը․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:50
Կասեցվել է «Ֆրութ Եվա» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
18.08.2026 | 17:46
Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը խորհրդակցություն է անցկացրել
18.08.2026 | 17:41
Հայտնի է «Ուժեղ Հայաստանի»՝ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի անունը
18.08.2026 | 17:37
Մտադի՞ր եք առաջիկայում այցելել Ստեփանակերտ․ Էդգար Ղազարյանը՝ Լուսինե Բադալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:36
Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի
18.08.2026 | 17:32
«Արարատ-Արմենիան» մեկնել է Ռումինիա. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ցանկացած գումար ցանկացած նպատակով ծախսելու դեպքում կարելի է հարց տալ՝ իսկ չարժե՞ր այդ գումարն այլ նպատակով ծախսել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Քրիստոսի արձանը կառուցելու մտադրության վերաբերյալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը և հարցին, թե արդյոք ճիշտ չէր լինի այդ գումարն այլ նպատակով ծախսել:

Նրա խոսքով, Ծառուկյանի հայտարարությանը հետևած բանավեճը կարևոր շերտեր բացեց. «Օրինակ, ՀՀ-ում տեղադրվում են ինչ-որ արձաններ, հուշարձաններ, քարեր ճանապարհի եզրերին, նոր միտում է հայտնվել, անընդհատ խաչեր են հայտնվում: Ընդ որում՝ դրանք տեղադրվում են այնպես, որ իմ, որպես քրիստոնյայի, զգացմունքները վիրավորում են: Ով որտեղ հասնում է, երկու երկաթ են գտնում կամ պլաստմաս, իրար են կպցնում ու տանում ինչ-որ տեղ խաչ են տեղադրում: Կամ մայրուղիներին ինչ-որ քարեր են ի հայտ գալիս: Սա պետական ինստիտուտների չկայացվածության մասին է խոսում»:

Փաշինյանը նկատեց, որ օրինակ, գերեզմանների վրա մահարձանների կառուցումը կարգավորող կոնկրետ իրավական ակտեր չկան. «Սա շատ կարևոր հարց է, որովհետև, այո, նաև մեր երեխաներն են գերեզմաններ այցելում: Ես համոզված եմ, որ անցնելով տարբեր գերեզմանաշարքերի միջով՝ երեխաները տեսնում են մի շատ մեծ արձան ու հարցնում են՝ ո՞վ է ինքը: Եթե հարցի պատասխանը հետևյալն է, որ նա ականավոր գիտնական է, կամ պետական գործիչ, կամ հերոս, դա ուրիշ բան է, իսկ երբ պատասխանում է, որ ինքը հայտնի ռեկետյոր է կամ նարկոտիկի առևտրով է զբաղվել, դա այլ իրավիճակ է: Սա հետագայում ազդեցություն է ունենում մեր հանրային կյանքի վրա: Հայաստանում քրեական հեղինակությունների արձաններ կան դրված, ոչ մեկը դա չի նկատել: Բայց  հենց Հիսուս Քրիստոսի արձանի մասին խոսք եղավ, բոլորն ակտիվացան:

Կան շրջանակներ, որոնց թվում է, որ Հիսուս Քրիստոս անունն օգտագործելու սեփականության՝ կադաստրով հաստատված վկայական ունեն:

Հիմա կառավարությունում մշակվում է որոշակի իրավական կարգավորում, որ ընդհուպ մահարձանների չափերը և այլն պետք է ՏԻՄ թույլտվությամբ տեղի ունենան: Որովհետև եթե գիտնականի մահարձանն այնքան անշուք է, որ ոչ մեկը չի նկատում, իսկ ասենք հանցագործի մահարձանը գերեզմանում այնքան մեծ է, որ հազարավոր երեխաներ տեսնում են, որ ամենամեծ արձանը մարդասպանի արձանն է, դա հետո հասկանո՞ւմ ենք, թե ինչ ազդեցություն է ունենում հանրային հարաբերությունների վրա»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ լավ է, որ եթե Գագիկ Ծառուկյանի մտքով նման բան է անցել, նա դա ներկայացնում է հանրությանը. «Օրինակ, ոչ մեկը չի հարցնում, չի ասում՝ հարգելի բնակիչներ, ես ուզում եմ էսինչ հանցագործի համար 5 մետրանոց մահարձան դնել, դուք ինչ կարծիքի եք:

Հիսուս Քրիստոսի արձանը լինի, թե չլինի, որոշում է պետությունը: Կա օրենք, կա կարգ, կան կառավարության որոշումներ, և երբ այդ նախագիծը կներկայացվի քննարկման, պետությունը սահմանված կարգով որոշում կկայացվի»:

Մանրամասները՝ տեսանյութում: