Աժ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Շտապ խոսել եմ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ …