Ադրբեջանի նախագահի հետ համաձայնվել ենք սկսել երկաթուղու կառուցումը, 200 մլն դոլար կծախսի ՀՀ-ն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Տարածաշրջանում եթե հաջողվի բացել կոմունիկացիաները, այդ թվում, Հայաստան-Թուրքիա սահմանը, ապա դա նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանի, Եվրոպայի, Իրանի, Չինաստանի հետ ստանում է երկաթուղային կապ՝ իր բոլոր տնտեսական հետևանքներով: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Երասխ-Ջուլֆա- Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հնարավոր գործարկման մասին հարցին:

«Բրյուսելյան հանդիպումից հետո ես ասացի, որ Ադրբեջանի նախագահի հետ այդ հարցում ձեռք ենք բերել համաձայնություն այն մասին, որ պետք է սկսենք երկաթուղու կառուցումը:  Իմ որոշմամբ արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել: Այն հատվածները, որոնք մենք պետք է կառուցենք, առնվազն տասնյակ անգամով ավելի էժան է: Այստեղ բարդություն չեմ տեսնում, նախնական գնահատականով 200 մլն դոլար և 5 մլն դոլար ներդրման մասին է: Հայաստանի համար շատ ծանր բեռ չէ: Շատ միջազգային դոնորներ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում: Եվ շատ հնարավոր է, որ լինեն այնպիսի կոմբինացիաներ, որ նույնիսկ Հայաստանի պետական բյուջեից փող ներդնելու անհրաժեշտություն չլինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով, կան միջազգային կազմակերպություններ, որոնք հետաքրքրված են նախագծով, ցանկանում են ներդրում կատարել, շահագործել, պատրաստ են ֆինանսավորել: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործնականում երկաթուղու կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսված են:

«Եթե մեզ հաջողվի տարածաշրջանի կոմունիկացիաները, այդ թվում, Հայաստան- Թուրքիա սահմանը բացել, ապա Հայաստանը Եվրոպայի, Իրանի Ռուսաստանի Չինաստանի հետ ստանում է երկաթուղային կապ՝ իր բոլոր տնտեսական հետևանքներով: Խաղաղության օրակարգ ասելով՝ մենք սա նկատի ունենք: Տրանզիտային հսկայական հոսքերի մասին է խոսքը գնում՝ Պարսից ծոցից դեպի Սև ծով, Միջին Արևելքից դեպի Ռուսաստան: Այս ընդհանուր նախագիծը խաղաղության օրակարգի հիմք կարող է լինել»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: