Ռոման Պրոտասևիչը պատմել է իր խափանման միջոցը փոխելու մասին

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta Telegram ալիքի հիմնադիրներից Ռոման Պրոտասևիչը հայտնել է, որ լքել է տնային կալանքի վայրը և աշխատանքի է անցել մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հետաքննությունը շարունակվում է, ես վերջին յոթ ամիսն անցկացրել եմ տնային կալանքի տակ։ Աշխատանք է հայտնվել… Ես կսկսեմ մեդիա գործունեությամբ զբաղվել Մարդու իրավունքների համակարգային պաշտպանության կենտրոնում»,- ասել է Պրոտասևիչը կենտրոնի տնօրեն Դմիտրի Բելյակովի YouTube-յան ալիքով հեռարձակման ժամանակ։

Նա նշել է, որ «նոր է լքել այն վայրը, որտեղ գտնվում էր տնային կալանքի տակ», երկուշաբթի առաջին օրն է, երբ դուրս է եկել տնից, և հույս ունի «հնարավորինս շուտ վերադառնալ աշխատանքային ռիթմի»։

Հիշեցնենք, որ Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ինքնաթիռը 2021 թվականի մայիսի 23-ին հարկադիր վայրէջք էր կատարել Մինսկի օդանավակայանում՝ ահաբեկչության մասին հաղորդման պատճառով, որը հետագայում չի հաստատվել։ Պրոտասևիչը եղել է ինքնաթիռում և ձերբակալվել է փաստաթղթերի ստուգման ժամանակ։ Պրոտասևիչի դեմ քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածներով, այդ թվում՝ 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո ցույցերի ժամանակ «զանգվածային անկարգությունների կազմակերպում» հոդվածով։ Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Սկզբում նա պահվել է Մինսկի քննչական մեկուսարանում, իսկ հետո տեղափոխվել տնային կալանք։

Տաթև Ֆռանգյան