Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը չեն ՔՊ-ացնելու բուհերը, այլ արմատախիլ անելու կուսակցականացումը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Հայաստանի կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ բուհերն ապաքաղաքական դարձնելու իր խոստմանը:  Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018 թվականին ես արձանագրում եմ արել, և մենք ճշգրիտ այդ խոստումը պահել ենք: Բայց սա միամիտների երեկո չէ: 2020 թվականի նոյեմբերին հանկարծ պարզվեց, որ բուհերում շատ լայն շրջանակներ ծոցագրպանում կուսակցական տոմսերը պահել են և պատեհ առիթի էին սպասում, որ այդ տոմսերը բարձրացնեն և Հայաստանի ամբողջ բուհական համակարգը դարձնեն կուսակցական բջիջներ՝ փորձ անելով ուսանողությանը ներքաշել ներքաղաքական ինչ-որ  ինտրիգների մեջ: Այս ամեն ինչը պետք է արձագանք ստանա: Չենք կարող չնկատել այն խայտառակ իրադրությունը, որ 2020 թվականի նոյեմբերից հետո ունեինք բուհերում, երբ կոնկրետ բուհական շրջանակներ դարձել էին կոնկրետ քաղաքական ուժերի պրոպագանդիստներ: Այո, մենք հեղափոխությունից հետո ասել էինք, որ բոլորին հնարավորություն ենք տալու: Բայց երբ դա օգտագործվում է պետության դեմ, մենք չենք կարող ուղղակի աչք փակել»,- նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զբաղեցնելու փաստին՝ վարչապետը հայտարարեց, որ այդ որոշումն ինքն է կայացրել:

«Բայց սուրեն Պապիկյանը չի գնացել այնտեղ բուհերը ՔՊ-ացնելու, ինչպես նաև ինչպես նաև Տիգրան Ավինյանը, ընդհակառակը, մենք գնացել ենք, որպեսզի բուհերին պաշտպանենք կուսակցականացումից, որովհետև մենք տեսանք, որ մեր թավշե տրամադրվածությունը շատերը փորձում են օգտագործել որպես միամտություն: Մենք խոստումը պահելու համար ենք որոշումները կայացրել՝ զերծ պահելու բուհերը կուսակցականացումից: Մեր գործընկերները, որ գնացել են բուհեր, գնացել են հենց այդ հանձնարարությամբ՝ բուհերից արմատախիլ անելու բոլոր կուսակցական, կոռուպցիոն երևույթները: Դրա համար մենք մանդատ ենք ստացել: Մենք խոստացել ենք մարդկանց, որ թավշյա մանդատը փոխարինելու ենք պողպատե մանդատով»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: