Թուրքիայի խորհրդարանում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Մասնավորապես, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն վիրավորել է ընդդիմադիր պատգամավորին, ինչից հետո էլ սկսվել է ծեծկռտուքը։ Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էրքան Այդընը խորհրդարանում Արդյունաբերության ու տեխնոլոգիաների, ինչպես նաև Ներքին գործերի նախարարությունների 2022 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ունեցած ելույթում հարցրել է Սոյլուին, թե …

