Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի հուլիսի 15-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։ Օրակարգում 4 հարց է՝ «Պետական տուրքի մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում, …