Բացահայտվել է Ամիրյան փողոցում կատարված սպանությունը. մեկ անձ ձերբակալվել է

Լուրեր

06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 30-ի գիշերը, ժամը 1.31-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Հայտնեցին, որ Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում ընկած մարդ կա, որն արնահոսում է: Ահազանգ էր հնչել նաև 1-03։ Շտապօգնության խումբը երիտասարդին տեղափոխել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից Կենտրոնական բաժին ստացված հաղորդումը հետևյալ բովանդակությունն ուներ՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից տեղափոխվել է տղամարդու դիակ։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու պարեկները հայտնաբերեցին արնանման հետքեր, կոտրված շեղբով դանակ, լապտեր և այլն։ Հետո պիտի պարզվեր, որ դանակի շեղբը մնացել էր սպանվածի մարմնում։ ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության ու Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները տեղում իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ սպանվածը տարածքի ծաղկի սրահի 35-ամյա աշխատակիցն էր։ Ինչ-որ մեկը վիճել էր նրա հետ, ապա դանակով մի քանի անգամ հարվածել մարմնին։ Անհայտ անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու միջոցառումները ժամեր տևեցին։ Նույն օրը՝ լուսադեմին, ոստիկանության ծառայողները Մյասնիկյան պողոտայի հյուրանոցային համալիրներից մեկում հայտնաբերեցին կասկածվողին։

30-ամյա տղամարդը, որը Երևանի Բաղրամյան պողոտայի բնակիչ է, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նշանակվել են փորձաքննություններ»,- ասված է հաղորդագրությունում։