44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը 110 զինվոր է կորցրել, որից 11-ը՝ միայն հունվարին

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս (2020թ․ նոյեմբերի 10-ից 2022-ի հունվարի 31-ը) Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտը 110 զինվորականի կորուստ է գրանցել։ Այս մասին ասվում է Ռազմական հետազոտությունների Կասպյան ինստիտուտի հաղորդագրության մեջ, գրում է «Թուրան» գործակալությունը։

Ինստիտուտի տվյաներով՝ 15 զինծառայող զոհվել է հայկական կողմի գնդակից, 10-ը՝ պայթել ականի վրա, մյուսները մահացել են ոչ մարտական պայմաններում։ Զինվորականների մահվան դեպքերի մեծ մասը հաստատել են Ադրբեջանի ՊՆ-ն ու ուժային այլ գերատեսչություններ։

Նշվում է, որ 14 զինծառայող մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով, 12-ը՝ ավտովթարների, 12-ը՝ այլ դժբախտ պատահարների, 10-ը մահացել է հիվանդություններից, 9-ը՝ անհայտ պատճառներից, ևս 9-ը՝ պատերազմում ստացած վիրավորումից, 5-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում, 2-ը` հատուկ գործողությունների ժամանակ, 12 զինվորական ինքնասպանություն է գործել։

Ընդհանուր կորուստներից 84-ը, այդ թվում՝ 11-ը մարտական և 73-ը՝ ոչ մարտական, եղել է 2021 թվականին։

2022 թվականի հունվարին ադրբեջանական բանակը 11 զինվորական է կորցրել, այդ թվում՝ մեկ զինծառայող զոհվել է հայկական կողմի արձակված գնդակից, 3-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների, 2-ը՝ անհայտ պատճառներով, 3-ը՝ հիվանդությունից, 1-ը՝ դժբախտ պահատարից, ևս մեկն ինքնասպանություն է գործել։

Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտը նշում է կորուստների աճի միտման մասին, հատկապես՝ ոչ մարտական պայմաններում։

Էմմա Չոբանյան