Մեղադրական դատավճիռ և քննվող ևս 6 գործ՝ Ոստիկանության պարեկներին կաշառք առաջարկելու համար. դատախազությունն զգուշացնում է

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ Ոստիկանությունում պարեկային ծառայության ներդրումից հետո կտրուկ ավելացել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ պայմանավորված՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և վարչական պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանության ծառայողին կաշառք առաջարկելու, դրանցով քրեական վարույթների հարուցման դեպքերը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

 

2022թ. հունվարի 31-ի դրությամբ արդեն իսկ դատարան է ուղարկվել  ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և քննված 3 քրեական գործ: Դրանցից մեկով կայացվել է մեղադրական դատավճիռ:

 

Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2021թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում  «Զվարթնոց» օդանավակայանի անվճար ավտոկայանատեղիի տարածքում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են կանգառն արգելող դեղին հոծ գծանշման ազդման գոտում կայանված «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա: Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելու համար արձանագրություն կազմելու նպատակով մեքենայի մոտ հրավիրված հիշյալ ավտոմեքենայի վարորդը՝ Դ. Հ.-ն, վարչական իրավախախտում կատարելու և դրա համար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու մասին պարեկի կողմից տեղեկացվելուց հետո, իր օգտին ակնհայտ ապօրինի անգործություն կատարելու՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և իրեն վարչական պատասխանատվության չենթարկելու համար վերջինիս առաջարկել է 5000 ՀՀ դրամ կաշառք:

 

Նույն պահին կաշառք տալու կասկածանքով վարորդը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին: Քրեական գործի նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

 

2021թ. դեկտեմբերի 27-ին քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին և քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

 

Դատարանի 2022թ. հունվարի 27-ի դատավճռով Դ. Հ.-ն մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրված արարքի կատարման համար և դատապարտել տուգանքի՝ 120.000 ՀՀ դրամի չափով:

 

Դատարան ուղարկված մյուս երկու քրեական գործերով դատաքննությունը շարունակվում է: Դրանցով երկու վարարոդի մեղադրանք է առաջադրվել 2021թ. նոյմեբերին, տարբեր օրերի, իրենց կողմից կատարված ՃԵ կանոնների խախտման համար արձանագրություն չկազմելու և վարչական պատասխանատվության չենթարկելու նպտակով պարեկներին տարբեր չափերի կաշառք առաջարկելու համար: Երկու դեպքում էլ վարորդներն  անմիջապես բերման են ենթարկվել Ոստիկանության բաժիններ:

 

Բացի վերոնշյալը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ներկա պահին քննվում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին քաղաքացիների կողմից նույնաբնույթ պայմաններում տարբեր վարչական իրավախախտումներ չարձանագրելու համար կաշառք առաջարկելու դեպքերի վերաբերյալ հարուցված ևս 4 քրեական գործ: 2022թ. կատարված նմանաբնույթ մի քանի դեպքերի առթիվ էլ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

 

Նշված տվյալները փաստում են, որ Ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների կողմից ընդգծված հետևողականություն և անհանդուրժողականություն է դրսևորվում վարորդների կողմից վարչական պատասխանատվությունից խուսափելու համար պարեկներին կաշառք առաջարկելու նկատմամբ: Չնայած դրան՝ քաղաքացիների կողմից այդ արատավոր պրակտիկան դեռևս շարունակվում է:

 

ՀՀ գլխավոր դատախազությունն զգուշացնում է, որ հանցագործություն է ոչ միայն իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք կամ որևէ այլ առավելություն տրամադրելը, այլ նաև այդպիսին խոստանալը կամ առաջարկելը: Նշված հանցավոր արարքի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով:

 

Տրանսպորտային միջոցներ շահագործող բոլոր քաղաքացիներին, վարորդներին հորդորում ենք նախ պահպանել ՃԵ կանոնները, իսկ դրանց խախտումներ թույլ տալու դեպքում զերծ մնալ ոստիկանության ծառայողներին որևէ եղանակով կաշառք տալուն ուղղված գործողություններից:

 

Նման փորձերն անխուսափելիորեն հանգեցնելու են քրեական պատասխանատվության: