Դեկտեմբերի 17-ին Ռումինիայի Արվեստի հավաքածուների թանգարանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որը կազմակերպվել է Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Ռումինիայի ԱԳՆ դիվանագիտական արխիվի, Արվեստի հավաքածուների թանգարանի ու Ռումինահայոց միության հետ համագործակցությամբ. տեղեկացնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից: «Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար …

