Աշխարհի բնակչության կեսը պատվաստված է COVID-19-ի դեմ․ Եվրահանձնաժողով

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Աշխարհի բնակիչների կեսը լիովին պատվաստված է COVID-19 կորոնավիրուսի դեմ՝ չնայած որոշ երկրների կողմից պատվաստանյութերի անարդյունավետ օգտագործմանը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը։

«Մենք անցել ենք մի փուլ, երբ աշխարհի բնակչության 50%-ն արդեն լիովին պատվաստված է COVID-19-ի դեմ: Բայց մենք այսօր հասկացանք, որ պատվաստանյութեր տրամադրելը բավարար չէ, դուք պետք է համոզվեք, որ դրանք լիարժեք և ժամանակին են օգտագործվում, ինչը միշտ չէ, որ այդպես է»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։ Նրա խոսքով, խնդիրը հատկապես արդիական է աֆրիկյան երկրների համար, որտեղ COVID-ի դեմ բնակչության իմունիզացիայի մակարդակը դեռ ցածր է։

«Այնտեղ անհրաժեշտ է պատվաստումների համար ենթակառուցվածք ստեղծել: Մեզ պետք են ավելի շատ ներարկիչներ, ավելի շատ կլինիկաներ, ավելի պատրաստված անձնակազմ: Սրանք այն հիմնական խնդիրներն են, որոնց վրա մենք աշխատում ենք», – ասել է Կիրիակիդեսը:

Եվրահանձնակատարը նաև նշել է, որ համաճարակի սկզբից ի վեր Եվրամիությունը առողջապահության ոլորտում օգնություն է ցուցաբերել 130 երկրների՝ ընդհանուր 46 միլիարդ եվրոյի չափով, որից շուրջ 10 մլնն ուղղվել է աֆրիկյան երկրներին աջակցելու համար։

Բացի այդ, ԵՄ երկրները 407 միլիոն չափաբաժին պատվաստանյութ են նվիրաբերել աշխարհի այլ երկրներին և արտահանել միության տարածքում արտադրված ամբողջ պատվաստանյութի կեսը։

 

Տաթև Ֆռանգյան