Արմեն Գրիգորյանը` «Շուշիի հռչակագրի» մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և ձևաչափում, և մենք պետք է խաղաղ ճանապարհով խնդրին լուծում գտնենք: Այս մասին Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ղարաբաղյան հարցի կարգավորմանը, ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ցանկացած գործընթաց, որը կարող է խոչընդոտել խաղաղ կարգավորումը, մտահոգիչ է:

«Կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ակտիվ լինելու դեպքում ունեն բոլոր այն լծակները և հնարավորությունները՝ կանխելու ռազմական ճանապարհով որևէ քայլ ձեռնարկելը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների՝ Արցախում գտնվելուն, Արմեն Գրիգորյանն ասաց. «Մեր ընկալումը շարունակում է նույնը մնալ, մենք բազմիցս հայտարարել ենք, որ, կարծում ենք՝ քանի ԼՂ հիմնախնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է խաղաղապահներ տեղակայված լինեն, որպեսզի կարողանանք երկարաժամկետ լուծում գտնել: Քանի դեռ չկա, խաղաղապահների գործունեությունն այնտեղ անհրաժեշտություն է. Հայաստանը շարունակելու է աշխատել, որ խաղաղապահները տեղակայված լինեն այնտեղ և մնան այնքան ժամանակ, մինչև մենք խնդրին կարգավորում գտնենք»,- ընդգծեց ԱԽ քարտուղարը:

Մանրամասները՝ տեսանյութում: