Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Արագածոտնի մարզի Ապարանի և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Երևան-Երասխ և Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհներին մառախուղ է։

