Ես մշտապես քայլում եմ, մարդիկ մոտենում շնորհակալություն են հայտնում. Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

«Եթե իրական պատկեր եք համարում այն պատկերը, որը ԶԼՄ-ներն են ստեղծում, ապա դա ոչ մի կապ չունի իրականության հետ»,- լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չհամաձայնելով դիտարկումներին, որ կառավարության նիստերի ժամանակ հասարակությանը հրամցվող տնտեսական ճոխ ցուցանիշները, աշխատատեղերի մասին պնդումները չեն համապատասխանում իրական պատկերին:

Էկոնոմիկայի նախարարն այս համատեքստում նաև Իլոն Մասկին մեջբերեց։ «Իլոն Մասկի վերջին թվիթերից մեկը տեսե՞լ եք։ Հնչում է այսպես՝ «Ինչո՞ւ է ավանդական մեդիան առանց հոգնելու ատելություն տարածում»։ Կարծում եմ, որ, բնականաբար, պետք է ԶԼՄ-ները նույնպես ջանքեր գործադրեն, որ թե՛ ատելության խոսքը քչացնեն, թե՛ նաև իրականության հետ ավելի մեծ կապ ունեցող տեղեկատվություն տան»,- նշեց նախարարը։

Նախարարը հավելեց, որ հաճախ է շփվում մարդկանց հետ, տեղյակ է նրանց կարծիքներից. «Ես շատ հաճախ մետրոյով գնում եմ, ամեն օր բավական երկար տարածություն ոտքով քայլում եմ։ Քաղաքացիները հարցեր են տալիս, շփվում են, շնորհակալություն են շատ հաճախ հայտնում»:

Մանրամասները՝ տեսանյութում: