Պետությունների համագործակցությունը հումանիտար ոլորտում պետք է իրականանա ամբողջ ծավալով․ Վ․ Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
Բոլորը

Երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին: Առաջիկա օրերին ևս 2 մարմին կփոխանցվի:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ի պատասխան այդ թեմայի շուրջ լրագրողների հարցի, ընդգեց, որ մարդասիրական գործոնը սակարկության տեղ չպետք է թողնի:

«Այսինքն՝ հումանիտար ոլորտում պետությունների համագործակցությունը, հատկապես պատերազմական գործողությունների ավարտից հետո, պետք է լինի ամբողջ ծավալով»,- ասաց Վարդանյանը:

Վարդանյանը տեղեկացրեց, որ իր ջանքերով ԵԽԽՎ ընդունած բանաձևերից մեկում, որը վերաբերում է բռնի անհետացմանը, դրույթ է նախատեսվել, որ այն դեպքերում, երբ զինվորը գերեվարվում է, բայց դեռ չի ստանում ռազմագերու կարգավիճակ, պետք է ամբողջությամբ պաշտպանվի:

«Շարունակելու ենք սրա մասին խոսել բոլոր միջազգային հարթակներից, որովհետև եթե անհետ կորածների պարագայում պարզապես չկա տեղեկատվություն անձի վերաբերյալ, բռնի անհետացման դեպքում կա առերևույթ կասկած, որ այդ անձինք գտնվում են կամ առնվազն գտնվել են այլ կողմի վերահսկողության ներքո, և բռնի անհետացումն ինքնին դիտարկվում է որպես հանցագործություն պետությունների մեծամասնության քրեական իրավազորությունների շրջանակներում»,- ասաց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: