ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Երևանի քաղաքապետի հետ մասնակցել է հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող 15 մանկապարտեզներից առաջինն արդեն պատրաստ է:

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի  հետ մասնակցել է հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը:

Ծրագրով մանկապարտեզում տեղադրվել են էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, արևային ֆոտովոլտային վահանակներ, LED լուսատուներ, իրականացվել են նաև դռների ու լուսամուտների փոխարինում, տանիքի պատերի ջերմամեկուսացում, ինչի շնորհիվ կնվազեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ծախսերը, ինչպես նաև կնվազի ածխաթթու գազի արտանետման ծավալը:

«Երևանի քաղաքապետարանի հետ մեր համագործակցությունը գնահատում եմ բավականին լավ: Մեր նպատակն է եղել այս ծրագրով երեխաների համար ապահովել այն պայմանները, որոնք կձգտենք ստեղծել բոլոր մանկապարտեզների սաների համար: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ բոլոր պայմանները, որոնք պետք են երեխաներին, առկա են այստեղ և մենք բավական գոհ ենք արդյունքից: Մեր ծրագրերին շարունակական բնույթ հաղորդելու համար պետք է ավելիին ձգտենք: Մենք հոգատար վերաբերմունք ունենք շրջակա միջավայրի պահպանության խնդրում և կլիմայի փոփոխության մարտահրավերների առնչությամբ ակտիվ գործունեություն ենք ծավալում: Ուստի՝ ակնկալում ենք ավելի շատ տեսնել «կանաչ»-ը կառավարման ոլորտում և անհամբերությամբ ենք սպասում նաև Երևանի «կանաչ» ավտոբուսներին»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրա Վիկտորինը:

Մանրամասները՝ տեսանյութում: