ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ նշանակալի իրադարձություններ են արձանագրվել անցած մոտ մեկ տարվա ընթացքում: Հիշենք օգոստոս ամսին Աֆղանստանից զորքերի քաոսային դուրսբերումը, որը լայնորեն դիտվում է որպես նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման առաջին տարվա ամենամեծ ձախողումը: Ինչպես «Սկայպ»-ի միջոցով «Ամերիկայի Ձայն»-ին Ուիլսոնի կենտրոնի վերլուծաբաններից Մայքըլ Քուգելմանն է ասում, «Ահաբեկչությունն ուժգնացել է, և թալիբների վերահսկողությունը հանգեցրել է պատժամիջոցների, որոնք …

