Ոստիկանները հայտնաբերել են Արաբկիրում կրակոցներ արձակած անձին. նա հետախուզվում էր

Լուրեր

10.09.2026 | 16:14
ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր
10.09.2026 | 16:03
Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում
10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
10.09.2026 | 15:31
Պապոյանը վարդ արտադրողների հետ քննարկել է արտահանման և լոգիստիկ հարցերը
10.09.2026 | 15:21
Սև ծովում բեռնանավը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ Ադրբեջանի երկու քաղաքացի է զոհվել, երկուսը՝ վիրավորվել
10.09.2026 | 15:10
Սոչիում ուկրաինական անօդաչու մոտորանավակների հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի
10.09.2026 | 15:00
ԵԽ-ում ՀՀ-ի հետ կապված քվեարկություն կլինի // Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 14:56
Բարձրաշենի միջնակարգ դպրոցի 4 մասնաշենքերն արդեն կառուցված են․ Քաղաքաշինության կոմիտե
10.09.2026 | 14:48
Ապագա սերունդների հմտությունների բարելավումը կարող է ապահովել ՀՆԱ-ի շուրջ հնգապատիկի չափով տնտեսական օգուտ․ ԿԲ
10.09.2026 | 14:39
Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանին
10.09.2026 | 14:30
ԵՄ-ում տների կարճաժամկետ վարձակալությունը կարող է սահմանափակվել՝ զսպելու անշարժ գույքի գների արհեստական աճը
10.09.2026 | 14:21
40 կրպակ քանդել ենք. ինքնակամ շինություններ են. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 14:12
6 տարեկանից մատնադրոշմ, տվյալների անժամկետ պահպանում․ կառավարությունը սահմանում է անձի կենսաչափական տվյալների մշակման նոր կանոնները
10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
Բոլորը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները համատեղ իրականացրած լայնածավալ օպերատիվ միջոցառումների արդյունքում փետրվարի 9-ին տեղեկություններ ստացան, որ ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվող 39-ամյա տղամարդը, որը Երևանի բնակիչ է, թաքնվում է Ծիծեռնակաբերդի խճուղու շենքերից մեկում. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Նույն օրը երեկոյան հիշյալ ստորաբաժանումների և Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները հետախուզվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին։ Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 11-ին Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ էին հնչել։ Նախ Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ռիգայի փողոցում են կրակոցներ հնչել, ապա նոր ահազանգ էր ստացվել, որ կրակոցներ են հնչել նաև Հրաչյա Քոչարի փողոցում։ Ահազանգողների նշած հասցեներով մեկնել էին օպերատիվ-քննչական խմբեր։ Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Արաբկիրի 29 փողոցի թիվ 2 շենքի հարակից տարածքում մի խումբ անձինք վիճել էին։ Պարզվել էր մասնակիցների ինքնությունը, նաև վեճի պատճառը. ավտոմեքենայի լվացման հարցի շուրջ էին վիճել։ Այդ ընթացքում մասնակիցներից 39-ամյա տղամարդը ապօրինի ինքնաձիգով կրակոցներ էր արձակել միջադեպի մասնակիցներից մեկի հոր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավոտմեքենայի ուղղությամբ։ Այնուհետև կրակոցներ էր արձակել դեպքի վայրից փոքր ինչ հեռանալուց հետո և «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հեռացել էր։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 7,62 մմ տրամաչափի 10 պարկուճ: Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ կրակոցներն արձակել էր 39-ամյա տղամարդը։ Դեկտեմբերի 14-ին՝ դեպքից երեք օր անց, նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում՝ խուլիգանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ամիսներ տևած միջոցառումներից հետո փետրվարի 9-ին հետախուզվողը հայտնաբերվեց։ Նա ներկայացրել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որը նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Բացի այդ, նրա հայտնաբերման վայրի զննությամբ առգրավվել է «Մակարով» ատրճանակ։