Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ քայլերը ամեն փուլում քննարկում է Ադրբեջանի հետ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն TRT Haber հեռուստաալիքի եթերում մի շարք հարցերից զատ անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև՝ Անկարայի ու Բաքվի մտերմությանը, գրում է Անադոլու գործակալությունը։

Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերություններից՝ Չավուշօղլուն ընդգծել է, որ «Շուշիի հռչակագրի» շնորհիվ երկու երկրների հարաբերությունները որակապես նոր՝ ռազմավարական համագործակցության մակարդակի են բարձրացել։

«Թուրքիայի ու Ադրբեջանի ապագան ու ճակատագիրը սերտ կապված են»,-ասել է Չավուշօղլուն։ Նա նշել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, որն, ըստ նրա, վերջ է դրել Ղարաբաղյան հակամարտությանը, Հարավային Կովկասը բախվել է նոր իրողությունների հետ, բացվել է երկարատև խաղաղության ու կայունության ճանապարհ տարածաշրջանում։

«Հայաստանը պետք է օգտագործի հնարավորությունը և վերանայի իր դիրքորոշումները։ Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն Վիեննայում փետրվարի 24-ին։ Հանդիպման վայրը առաջարկել է Հայաստանը և մենք դեմ չենք եղել։ Թուրքիան Հայաստանի հետ քայլերը ամեն փուլում քննարկում է Բաքվի հետ։ Ադրբեջանը ևս հանդես է գալիս Հայաստանի հետ երկարատև խաղաղության օգտին։ Մենք միամիտ չենք։ Միաժամանակ մենք գիտակցում ենք վճռական քայլերի անհրաժեշտությունը»,-ասել է Չավուշօղլուն։

Ի դեպ, Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ կցանկանար Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումից հետո փոխադարձ այցերը լինեին Հայաստանում ու Թուրքիայում։

Չավուշօղլուն նաև հայտնել է, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Բաքու իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հրավերով։

Էմմա Չոբանյան