Լրտեսական բացահայտումը խայտառակություն է՝ պետական շահի դեմ են գործել․ ո՞նց է բանակը համալրվել․ Էմիլ Օրդուխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ

–Վաղ առավոտյան ԱԱԾ-ից շոկային տեղեկատվություն ստացվեց. պետական դավաճանության մեջ կասկածվող 19 անձ է ձերբակալվել, նրանց մեջ կան նաև զինծառայողներ, որոնցից ոմանք խոստովանական ցուցմունք են տվել։ Ի՞նչ է տեղի ունեցել. ըստ ԱԱԾ-ի՝ սոցցանցերի միջոցով գումարի դիմաց ադրբեջանական հատուկ ծառայություններին են փոխանցել լուսանկարներ, զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենք – զինամթերքի, զինտեխնիկայի քանակի ու տեսակի, զորամասերի հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքերի և այլնի վերաբերյալ։ Ձեր գնահատականը ո՞րն է, ի՞նչ խորքային պատճառ կա թաքնված այս հանցագործության տակ:

-Սա խայտառակություն է. ստացվում է, որ այն մարդիկ, ովքեր պատասխանատու էին ազգային անվտանգության և պետական շահերի պաշտպանության համար, գործել են հենց այդ շահերի դեմ։ Սա խայտառակություն է այն պարզ պատճառով, որ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ մեթոդներով են համալրվել մեր Զինված ուժերը, մեր բանակը, եթե կան մարդիկ, որոնք խոստովանում են, որ սոցցանցերի միջոցով շատ պրիմիտիվ հավաքագրման զոհ են դարձել և գումարի դիմաց փոխանցել են գաղտնի տեղեկատվություն։ Սա ցույց է տալիս, որ բանակը մասնավորապես այդ ժամանակահատվածում չի եղել այն բարձր մակարդակի վրա, որի մասին մշտապես հայտարարվել է, և մենք իմացել ենք, որ Հայաստանում, թերևս, ամենակայացած ինստիտուտը բանակն է։ Ստացվում է, որ, ցավոք սրտի, այդպես չի եղել, և այստեղ շատ բարդ հետևանքներ կարող են լինել։ Եկեք հասկանանք՝ ինչպես է համալրվում բանակը, ստացվում է, որ շատ հախուռն ձևով, ով չունի աշխատանք, դառնում է զինվորական, սա աբսուրդ է։ Զարգացած պետություններում բանակի համալրումը բազմաթիվ հոգեբանական թեստերի անցկացման միջոցով է իրականացվում, այսինքն՝ ամեն կադր չէ, որին կարելի է հավաքագրել պետության սահմանների պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման առաքելության համար։ Ցավոք սրտի բացահայտվեց, որ մենք այս դաշտում էլ խնդիրներ ունենք, և ստացվում է, որ պատերազի ելքը նաև նախապատրաստված է եղել այսպիսի մարդկանց գործունեության հետևանքով։

–Ինչպես հասկանալ՝ ի՞նչ վնաս են հասցնում այս մարդիկ պետության անվտանգությանը, և պատերազմի արդյունքի վրա ի՞նչ ազդեցություն են ունեցել այսպիսի դեպքերը:

-Այդպիսի մարդիկ պատրաստվել են և ամեն ինչ արել են Հայաստանի և Արցախի պարտության համար, որովհետև տեղակայման վայրեր հայտնելը և այլն, ուղիղ ապացույցն է այն բանի, որ Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմը սկսվել էր շատ ավելի վաղ և գործնականացավ 2020 թվականին, և այդ մարդիկ, լինելով Հայաստանում, մասնակցել են Հայաստանի և Արցախի դեմ պատերազմին։ Իհարկե կբացահայտվեն ու պատասխանատվության կենթարկվեն, բայց այդքանով խնդրի նկատմամբ ուշադրությունը չպետք է նվազի։ Մենք պետք է հասկանանք, որ համակարգային խնդիր ունենք՝ առհասարակ ուժային կառույցների համալրման հետ կապված, և կարծում եմ՝ պետք է մշակվեն հստակ մեխանիզմներ հավաքագրման կադրային քաղաքականության, և ամեն մեկը, ով գործազուրկ է, մեկ էլ չհայտնվի այդ պատասխանատու առաքելության դաշտում և վաճառի իր հայրենիքը, իր պետությունը, իր հարազատներին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան