Ժնևում մեկնարկել են ռազմավարական կայունության շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ռուսական և ամերիկյան պատվիրակություններից աղբյուրները։ Հանդիպումն անցկացվում է երկու երկրների նախագահների պայմանավորվածություններին համապատասխան՝ ռազմավարական կայունության թեմայով համալիր երկխոսություն սկսելու վերաբերյալ։ Բանակցություններն անցկացվում են դռնփակ։ Նշվում է, որ ռուսական միջկառավարական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, ամերիկյան …