Ռուսական կողմն ակնկալում է, որ Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը հնարավոր կլինի նախանշել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Մեր ակնկալիքները, ինչպես և բոլոր մարդկանց ակնկալիքները, որոնք ապրում են այդ երկու երկրներում, Ռուսաստանում, Հարավային Կովկասի տարածաշրջանում, որպեսզի շուտափույթ գա երկար սպասված խաղաղությունն …

