Շարունակում ենք Արցախում պետականակերտման գործընթացը․ Բեգլարյան

Լուրեր

11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին Շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

34 տարի առաջ այս օրը Արցախում մեկնարկել է Արցախյան շարժման համաժողովրդական պայքարի փուլը՝ հիմք դնելով ոչ միայն Արցախի ազատագրմանը ադրբեջանական լծից և փաստացի վերամիավորմանը Մայր Հայաստանին, այլև՝ Հայաստանում հիմնարար փոփոխությունների ու անկախության շարժման, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Թեև 2020թ. պատերազմի հետևանքով Արցախը հայտնվել է ծանր դրության մեջ, այնուամենայնիվ, մենք վճռական ենք մեր ընտրած ճանապարհի շարունակման հարցում: Ողջ հայկական աշխարհի աջակցությամբ մենք շարունակում ենք Արցախում պետականակերտման գործընթացը՝ նպատակ ունենալով հասնել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը, մեր տարածքների ապաբռնազավթմանը և, վերջիվերջո, Մայր Հայաստանի հետ միավորման ու ինտեգրացիայի մակարդակի բարձրացմանը:
Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят, на открытом воздухе и памятник)

Ի դեպ, հատկանշական է, որ Արցախը պատմական Հայաստանի այն բացառիկ տարածքներից է, որտեղ հայ ազգի ձևավորումից ի վեր՝ շուրջ 3,000 տարի անընդմեջ հայերը եղել են ճնշող մեծամասնություն և ունեցել են ինքնիշխանության շարունակական ընթացք ու ավանդույթներ: Այդ պատմական իրականությունը չի փոխվելու նաև ապագայում՝ մեր վճռական ու արդար պայքարի շնորհիվ:

Возможно, это черно-белое изображение (один или несколько человек и памятник)

Շնորհակալություն Արցախյան շարժման առաջնորդներին պատմական արդարության վերականգնման այս կարևորագույն պայքարը մեկնարկելու համար»,- ասված է Բեգլարյանի գրառման մեջ: