«Պահանջների խախտման դեպքում գործատուն կենթարկվի տուգանքի»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը: Հիշեցնենք՝ Հայաստանում հոկտեմբերի 1-ից պահանջ է դրված՝ կա՛մ պատվաստվել, կա՛մ 14 օրը մեկ թեստավորում անցնել։ «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նպատակը ոչ թե տուգանքի որոշում իրականացնելն է, այլ՝ կորոնավիրուսային վարակի կանխարգելումը», – ասաց նա։ …