Զելենսկին և Բայդենն այսօր կքննարկեն անվտանգության և ապաէսկալացիայի հետ կապված իրադրությունը

Լուրեր

11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին Շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ջո Բայդենն առաջիկա ժամերին կքննարկեն անվտանգության իրավիճակը և լարվածության թուլացումը։ ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

«Առաջիկա ժամերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կքննարկի անվտանգության իրավիճակը և շարունակվող դիվանագիտական ​​ապաէսկալացիոն ջանքերը»,- գրել է Նիկիֆորովը Facebook-ում։

Ինչպես Twitter-ում Երևանի ժամանակով ժամը 18:43-ին հաղորդել է Bloomberg-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը, վկայակոչելով երկու երկրների պաշտոնյաներին, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների զրույցը տեղի կունենա «մոտ մեկ ժամից»:

Սա կլինի երկու առաջնորդների երրորդ խոսակցությունը տարվա սկզբից. Զելենսկին և Բայդենը հեռախոսազրույցներ են ունեցել հունվարի սկզբին և վերջին։

Ավելի վաղ Զելենսկին հույս էր հայտնել, որ Միացյալ Նահանգները հետագա քայլեր կձեռնարկի պաշտպանական ոլորտում համագործակցության ամրապնդման և Ուկրաինայի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար։ Նա հայտարարել է, որ կողջունի Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ ձևաչափով բանակցային հարթակի ստեղծումը։ Միաժամանակ նա չի կարծում, որ այդ հարթակը պետք է առաջնահերթություն լինի նորմանդական ձևաչափի նկատմամբ (Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Ուկրաինա)։