Միայն թե հայկական հետք չլինի․ համարժե՞ք է մեր պատասխանը Ադրբեջանի աղվանական նկրտումներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 15:45
Վանաձոր քրեակատարողական հիմնարկի կալանավորը, ըստ հարազատների, մեկ ամիս է՝ հացադուլի մեջ է
18.08.2026 | 15:34
Հայ շախմատիստները 5-րդ տեղն են գրավել Միխայիլ Բոտվիննիկի գավաթում
18.08.2026 | 15:30
Լուսինե Բադալյանը՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
18.08.2026 | 15:26
Դադարեցրել է «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը. այն նաև կապարակնքվել է
18.08.2026 | 15:15
Մ-20 ԱԱ. Գոռ Խաչատրյանը նույնպես կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
18.08.2026 | 15:10
Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունն ավարտվել է // Երևանում լքված նորածնի մորը դեռ չեն գտել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 15:05
Միրզոյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու խաղաղության գործընթացը
18.08.2026 | 15:01
Կարեն Բրուտյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
18.08.2026 | 14:57
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է չտարածել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքը
18.08.2026 | 14:51
Փաշինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը
18.08.2026 | 14:48
Բաշար Ասադի զարմիկին Սիրիայում մահապատժի են դատապարտել՝ սպանությունների և խոշտանգումների համար
18.08.2026 | 14:39
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ ESPN-ի
18.08.2026 | 14:32
Կանխվել է Օձունում բռնկված հրդեհի տարածումը
18.08.2026 | 14:23
Իրանի Մեջլիսի խոսնակը նշել է Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանները
18.08.2026 | 14:15
Աբովյանում համայնքային հողի ապօրինի օտարման գործով 3 անձ կկանգնի դատարանի առաջ
Բոլորը

Ջնջել հայկական հետքը Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներից և մեր մշակութային ժառանգությանը վերագրել ալբանական կամ աղվանական ծագում. ահա այն քաղաքականությունը, որը պետական մակարդակով որդեգրել է Ադրբեջանը: Օրերս Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել իր ձևակերպմամբ՝ «կեղծ հայկական հետքերը»։

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը դատապարտեց Քերիմովի հայտարարությունը` ընդգծելով, որ հրատապ է միջազգային հանրության, մասնավորապես` ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը․ «Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման դեպքերը կրում են միտումնավոր ու ծրագրված բնույթ, և Լեռնային Ղարաբաղն իր բնիկ հայ բնակչությունից զրկելու քաղաքականության մաս են կազմում»:

Դրանից հետո հայկական և ադրբեջանական կողմերի միջև պետական մակարդակով իսկական փոխհրաձգություն սկսվեց. Ադրբեջանից Հայաստանին մեղադրեցին «օկուպացիայի, էկոցիդի» մեջ, իսկ Հայաստանից Ադրբեջանին` վանդալիզմի և հայկական ինքնության խեղաթյուրմանն ուղղված գործողությունների մեջ: Հայկական ժառանգության դեմ Բաքվի քայլերը դատապարտեց նաև Մայր աթոռը, Ադրբեջանի նախաձեռնության առթիվ իր մտահոգությունը հայտնեց ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը:

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը շեշտում է` հարկավոր է օր առաջ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի` անթաքույց էթնիկ զտման և մշակութային ցեղասպանության քաղաքականության դեմ: ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով իր 2021թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պահանջել է Ադրբեջանից՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների: Գայանե Աբրահամյանի խոսքով` Ադրբեջանն իր ներկայիս գործողություններով ոտնահարում է այդ որոշումը և ապացուցում իր վճռականությունը ավարտին հասցնելու սկսած գործը:

Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված մի շարք մշակութային հուշարձանների հայկական ծագումն այսօր պարզապես կոծկվում է. օրինակ` Շուշիի Սուրբ Ղազանչեցոց ու Կանաչ Ժամ հայկական եկեղեցիները Ադրբեջանը ներկայացնում է որպես ալբանական և ուղղափառ՝ ենթարկելով կամայական, այսպես ասած, «վերականգնման»։ Իսկ երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմից հետո այցելեց Ծակուռի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ մատնացույց անելով եկեղեցու մուտքի վրա փորագրված հայերեն գրությունները` նշեց, որ բոլոր մակագրությունները կեղծ են և Հադրութի շրջանի այդ եկեղեցին իրականում ալբանական ծագում ունի:

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը մեկն է այն հասարակական կազմակերպություններից, որոնք դատապարտել են Ադրբեջանի վերջին հայտարարությունները: Սոնա Այվազյանի համոզմամբ` ո´չ իշխանությունը, ո´չ ընդդիմությունը չեն ներդնում բավարար ջանքեր և չեն ստանձնում պատասխանատվություն` Ադրբեջանին պատշաճ և համարժեք պատասխան տալու հարցում: Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի առաջարկած` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում փաստահավաք առաքելության իրականացումը Հայաստանը համարում է առաջնահերթ, հրատապ և սատարում է այս առաքելության՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան