lՎրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 15 712 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 21 623 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 40 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 46 425 թեստ, այստեղից 26 163-ը արագ, իսկ 20 262-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 33.84 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 31.66 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 32.85 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 454 065 դեպք, որից 1 248 242 հիվանդ ապաքինվել է, 15 556-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 774 755 պատվաստում, օրական՝ 2 089։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 41 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 098 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 869 անձ:

Երեկ, փետրվարի 12-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 20 326 նոր դեպք, ապաքինվել է 48 438 պացիենտ, մահացել 55 մարդ: