2022-ին ուրջ 1 մլրդ դրամ կհատկացվի թատրոնների կապիտալ նորոգումներին, նյութատեխնիկական բազայի արդիականացմանը: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: «767 մլն դրամ հատկացվելու է թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի համալրմանը, ներդրումներ թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգումների համար ծրագրով շուրջ 213 մլն դրամ կհատկացվի, հուշարձանների պահպանությանը կհատկացվի 108 մլն դրամ: Սրանք աննախադեպ ցուցանիշներ են»,- նշեց …

