«Անցանկալի դատավորներից» ազատվելու նոր միջո՞ց, թե՞ վեթինգ․ օրենքի փոփոխություն՝ 1 օրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
Բոլորը

Դատավորների շրջանում բողոքի ու դժգոհությունների նոր ալիք է բարձրանում․ այս անգամ ևս հակասությունը կապված է Բարձրագույն դատական խորհրդի հետ։ Օրեր առաջ ընդունված օրենքի նախագծերի փաթեթով հստակեցվում են Խորհրդի լիազորությունները։ Կարգապահական պատասխանատվության, անձեռնմխելիության հաղթահարման և այլ հարցերի քննության համար Խորհրդում այսուհետ բավարար կլինի 5 «կողմ» ձայնը՝ ներկայիս 6-ի, իսկ առանձին հարցերով՝ 7-ի փոխարեն։ Դատավորների համոզմամբ՝ օրենքն այնքան վիճահարույց է եղել, որ անգամ հանրային քննարկման չի ներկայացվել։

Օրենքի առաջին ընթերցումը դեռ ամիսներ առաջ է եղել, սակայն վերջնական փոփոխությունները, որոնք արտացոլում են նախագծի խնդրահարուց լինելը, ընդունվել են մեկ օրվա ընթացքում։

Նախագծի հեղինակները իշխանական պատգամավորներ Վահագն Հովակիմյանը և Վլադիմիր Վարդանյանն են։ Ըստ նրանց՝ առաջարկվող փոփոխությունների նպատակն է՝ ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու և լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդումը:

Այս մոտեցմանը համակարծիք է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Այնինչ, դատավորների համոզմամբ, սա ուղիղ միջամտություն է դատավորների անկախությանը և փորձ՝ հնարավորինս հեշտ «ազատվելու» իշխանությանը ոչ հաճո դատավորներից։

Սահմանադրության համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը կազմվում է 10 անձից՝ 5 դատավոր և 5 գիտնական անդամներով։ Օրենքի նոր փոփոխությունների համաձայն, փաստացի, միայն գիտնական անդամների ձայներով հնարավոր կլինի որոշում կայացնել, ինչը, ըստ դատավորների, թույլ կտա Խորհրդին առավել արագ կայացնել ցանկալի որոշումները և պատասխանատվության ենթարկել, այսպես ասած, «անցանկալի» դատավորներին։

Դեռ ամիսներ առաջ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ քննարկման ժամանակ նախարար Կարեն Անդրեասյանն ակնարկեց, որ վեթինգն արդեն սկսվել է և դրա իրականացման մեծ մասը ԲԴԽ-ի ուսերին է։ Նախարարն այսօր ևս մնում է այդ համոզմունքին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան